հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպերցյանն ու Զախարյանը ընդգրկվել են ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Սպերցյանն ու Զախարյանը ընդգրկվել են ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի կողմից ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:

Transfermarkt-ը հունիսի 14-ին թարմացրել էր Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Հայաստանի 2022 թ-ի լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել էր 3 միլիոն եվրոյով և դարձել 12 միլիոն եվրո:

Ռուսաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թիմում է նաև Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Ռուսաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մնացել է 15 միլիոն եվրո:

  • Կիսվել: