երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սպերցյանի գոլը օգնել է «Կրասնոդար»-ին խուսափել պարտությունից

Սպերցյանի գոլը օգնել է «Կրասնոդար»-ին խուսափել պարտությունից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել էր «Բալտիկա»-ին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 60-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:

Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի առաջատարն է:

  • Կիսվել: