հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Մի քանի օր առաջ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն ակնարկել էր, որ չի մասնակցելու գեղասահքի Աշխարհի առաջնությանը:

Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը տեղեկացրել է, որ Հայրապետյանը մեջքի վնասվածք է ստացել մարզման ժամանակ, ինչի պատճառով էլ բաց է թողնելու Աշխարհի առաջնությունը։
 
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Հիշեցնենք՝ 2022 թվականի գեղասահքի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում։ Մրցաշարի նախատեսված ժամկետներն են՝ 2022 թվականի մարտի 21-ից մինչև մարտի 27-ը։
 
Մելանյա Ստեփանյանը տեղեկացնում է, որ Հայաստանը ներկայացնող Սեմյոն Դանիելյանցն այժմ նախապատրաստվում է Աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կկայանա Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Մրցաշարը պետք է անցկացվեր այս տարվա մարտի 7-ից 13-ը Սոֆիայում (Բուլղարիա), սակայն ISU-ն որոշեց հետաձգել մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-ից 17-ը Էստոնիայի մայրաքաղաքում։

  • Կիսվել: