չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սկսվել է Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետականի» տոմսարկղից

Սկսվել է Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետականի» տոմսարկղից

Սկսվել է է ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետականի» տոմսարկղից, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը tickets.ffa.am-ում մեկնարկել էր հուլիսի 15-ին։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Տոմսերի գները․

 

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ

  • Կիսվել: