երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սիթին» նվաճեց նաև ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը

«Սիթին» նվաճեց նաև ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը

Հունաստանի Պիրեյ քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցել են «Մանչեսթեր Սիթին» ու «Սևիլիան»։ Հիմնական ժամանակում թիմերը փոխանակել են մեկական գնդակ։ 

Անդալուսական ակումբի կազմից 25-րդ րոպեին հաշիվը բացել էր Յուսեֆ Էն-Նեսիրին, իսկ 63-րդ րոպեին «Մանչեսթր Սիթիի» կազմում Պալմերը հավասարեցրել է հանդիպման  հաշիվը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարարտվեցլ է 1:1 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրել են հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ  են գտնվել «Սիթիի» ֆուտբոլիստները` հաղթելով 5:4 հաշվով։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։

  • Կիսվել: