երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սիրով կհամաձայնեմ». Էդգար Սևիկյանը պատրաստ է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

«Սիրով կհամաձայնեմ». Էդգար Սևիկյանը պատրաստ է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

«Պարի ՆՆ»-ի հարձակվող և Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին խաղացող Էդգար Սևիկյանը պատրաստ է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում: Նա այդ մասին ասել է Metaratings.ru–ին։

«Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ եմ թիմի արդյունքներից։ Դա շատ լավ է մեզ համար»,- ասել է Սևիկյանը:

Միաժամանակ ֆուտբոլիստը հայտնել է, որ ՀՖՖ–ի ներկայացուցիչներն իր հետ կապ չեն հաստատել։
Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում: Նա խաղացել է իսպանական «Լևանտեում»։
Նախորդ տարվա հունիսին տեղեկություն էր տարածվել, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն:

  • Կիսվել: