կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիները՝ Australian Open-ի հաղթող

Սիները՝ Australian Open-ի հաղթող

Աշխարհի չորրորդ ռակետ, 22-ամյա իտալացի Յանիկ Սիները հաղթեց US Open 2021-ի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևին և նվաճեց 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը։

Մրցաշարի եզրափակիչում Մեդվեդևը 6:3, 6:3, 4:6, 4:6, 3:6 հաշվով պարտվեց Յանիկ Սիներին։ Սա իտալացու դեբյուտային հաղթանակն է Մեծ Սաղավարտի մրցաշարում:

Հանդիպումը տեղի ունեցավ Մելբուրնում և տևեց 3 ժամ 46 րոպե։

Նշենք, որ սա Մեդվեդևի համար արդեն երրորդ պարտությունն է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: