ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուրջ երեք միլիոն տոմս է վաճառվել Կատարում աշխարհի առաջնության խաղերի համար

Շուրջ երեք միլիոն տոմս է վաճառվել Կատարում աշխարհի առաջնության խաղերի համար

Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերի համար վաճառվել է մոտ 3 միլիոն տոմս, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին (ՖԻՖԱ)։

Մինչեւ կիրակի վաճառվել էր 2,95 միլիոն տոմս։ Սա գրեթե 550 հազարով ավելի է, քան վաճառվել է 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում։ Նշվում է, որ տոմսերի մեծ մասը գնել են Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի քաղաքացիները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն մրցաշարի չորս տարվա ընթացքում ակնկալում է 7,5 միլիարդ դոլար եկամուտ:

  • Կիսվել: