երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Շիրակը» պարտվեց ԲԿՄԱ-ին

«Շիրակը» պարտվեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

62-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Շիրակի» 36-ամյա պաշտպան Հրայր Մկոյանը։

ԲԿՄԱ-ն 6 միավորով երկրորդն է, «Շիրակը» 6-րդն է՝ 3 միավոր։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 0:1

Հրայր Մկոյան, 62, ինքնագոլ

Օգոստոսի 12

«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 19:00

Օգոստոսի 13

«Նոա» - «Ուրարտու»՝ 19:00

Օգոստոսի 14

«Ալաշկերտ» - «Վան»՝ 17:00

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 19:00

  • Կիսվել: