երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Շիրակը» միշտ կմնա իմ սրտում. սա այն ակումբն է, որտեղ ինձ զգացել եմ ինչպես տանը: Շնորհակալություն տղաներին, մարզչական շտաբին, ողջ անձնակազմին և ղեկավարությանը համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ երկրպագուներին մեր կողքից լինելու համար: Մաղթում եմ միայն լավը ակումբին»,- ասել է Էդգար Թորոսյանը:

Ակումբի մամուլի քարտուղարությունը ևս հաջողություն է մաղթել մարզչին. «Շնորհակալություն Էդգար Թորոսյանին համատեղ աշխատանքի, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար: Մաղթում ենք հաջողություն մարզչական հետագա կարիերայում»:

  • Կիսվել: