կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 1-ին խաղափուլը կմեկնարկի մեկ օր ուշացումով

Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 1-ին խաղափուլը կմեկնարկի մեկ օր ուշացումով

ՖԻԴԵ-ն պաշտոնապես հաստատել է, որ Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների (8-12 տարեկան) առաջնությունը հետաձգվել է:

1-ին խաղափուլը կմեկնարկի մեկ օր ուշացումով՝ հոկտեմբերի 16-ին, տեխնիկական պատճառներով, որպեսզի մրցաշարի կազմակերպումը համապատասխանի ՖԻԴԵ-ի բոլոր չափանիշներին և պահանջներին։

Առաջնության կազմակերպիչները ներողություն են խնդրում մասնակիցներից և նրանց ուղեկցող անձանցից վերջին պահին կատարված փոփոխությունների համար:

  • Կիսվել: