ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

Շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր ու կիսել 1-2-րդ տեղերը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։
Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
 
Սարգսյանը ինը խաղում ոչ մի պարտություն չի կրել՝ տանելով վեց հաղթանակ։
Նույն մրցաշարում Հայաստանից մասնակցել է նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել 6.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 12-րդ տեղը։ Սամվելը տարել է հինգ հաղթանակ, մեկ պարտություն, երեքը խաղացել ոչ-ոքի:

  • Կիսվել: