չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը «Aktobe open»-ի առաջատարներից են

Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը «Aktobe open»-ի առաջատարներից են

 Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստները «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջատարների թվում են:

Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: 

4 տուրերից հետո Պետրոսյանն էլ, Սարգսյանն էլ ունեն 3,5-ական միավոր և 7 առաջատարների թվում են:

«Aktobe open»-ին ընդհանուր առմամբ մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: Այն կեզրափակվի հունիսի 2-ին:  

  • Կիսվել: