երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մ23 ԱԱ. Սուրեն Աղաջանյանը, Շանթ Խաչատրյանը, Կարեն Խաչատրյանը եւ Հայկ Խլոյանը քառորդ եզրափակիչում են

Մ23 ԱԱ. Սուրեն Աղաջանյանը, Շանթ Խաչատրյանը, Կարեն Խաչատրյանը եւ Հայկ Խլոյանը քառորդ եզրափակիչում են

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում առաջին մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանի 5 ներկայացուցիչներից Շանթ Խաչատրյանը, Կարեն Խաչատչյանը, Սուրեն Աղաջանյանը եւ Հայկ Խլոյանը քառորդ եզրափակիչում են:

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը (72 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց իտալացի Ջիովանի Ալեսիոյին: 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով պարտության  մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Երասիլ Նուրբոսինովին:

Քառորզ եզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի վրացի Օտար Աբուլաձեն:

Կարեն Խաչատրյանը (82 կգ) որակավորման փուլում 3:2 հաշվով առավելության է ասել ֆին Օտո Կետոնենի  նկատմամբ:  1/8 եզրափակիչում վերջին միավորի առավելությամբ պարտության մատնեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Իլյա Բիցեեւին (3:3):

Քառորզ եզրափակիչում Կարեն Խաչատրյանը կմրցի թուրք Ալպերեն Բերբերի հետ:

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Խլոյանը որակավորման փուլում 4:1 հաշվով հաղթել է վրացի Լաշա Տվիլդիանին: 1/8 եզրափակիչում Խլոյանը 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Արթուր Արզումանյանի նկատմամբ:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, 20-ամյա Սուրեն Աղաջանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կոսեի Տակեշիտայի հետ եւ հաղթեղ 8:5 հաշվով: 

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը (67կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Իվո Իլիեւին: 

 
 

  • Կիսվել: