հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շախմատիստ Տիգրան Հարությունյանը՝  «Աէրոֆլոտ օփեն»-ի հաղթող

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը՝ «Աէրոֆլոտ օփեն»-ի հաղթող

Մոսկվայում ավարտվել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: B խմբում հաջողության է հասել Տիգրան Հարությունյանը: Նա տոնել է  5 հաղթանակ, 4 խաղ ավարտել ոչ –ոքի,  9 հնարավորից վաստակել  7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավել առաջին տեղը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ գլխավոր մրցաշարում մեր պատվիրակներից  լավագույն արդյունք է ցույց տվել Մանուել Պետրոսյանը, որը 6 միավորով զբաղեցրել է աղյուսակի  8-րդ  հորիզոնականը:

C խմբում 6,5 միավորով 9-րդը ճանաչվել է Արթուր Ղարագյոզյանը:

  • Կիսվել: