երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Շախմատիստ Ալեքս Սահակյանը երրորդ անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա

Շախմատիստ Ալեքս Սահակյանը երրորդ անգամ լրացրել է միջազգային վարպետի նորմա

Ալեքս Սահակյանը 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտից 2 խաղափուլ առաջ լրացրել է միջազգային վարպետի նորմա: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Ալեքսը մինչև 18 տարեկան պատանիների խմբում 7 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։
 
Ալեքսը նորման լրացրել է երրորդ անգամ, ինչը նշանակում է, որ կոչումը ստանալու համար նրան մնում է միայն իր միջազգային վարկանիշը հասցնել 2400-ի:

  • Կիսվել: