երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շախմատի կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթել է 4 շախմատիստ

Շախմատի կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթել է 4 շախմատիստ

 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները:

Այս տուրում հաղթանակի հասան 4 շախմատիստ: Սուսաննա Գաբոյանը գերազանցեց Աննա Խաչատրյանին, Պոլինա Կոբակը` Մարիա Գևորգյանին, Արփինե Գրիգորյանը` Նարինե Գասպարյանին, իսկ Վերոնիկա Խաչատրյանը` Նվարդ Հայրապետյանին: Ոչ-ոքի ավարտվեց Եդիգարյան-Հակոբյան պարտիան:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2 միավորով Արփինե Գրիգորյանն է: 1,5 միավոր ունեն Աստղիկ Հակոբյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Հայաստանի առաջնության երրրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին:

  • Կիսվել: