ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 ներկայացուցիչ

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 ներկայացուցիչ

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից:

Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն կկայանա Սերբիայի Վրնյաչկա քաղաքում:

  • Կիսվել: