ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առանձնախաղը տեղի կունենա Ղազախստանում

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առանձնախաղը տեղի կունենա Ղազախստանում

Ապրիլի 7-30-ը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Ղազախստանում կկայանա ռուս Յան Նեպոմնյաշչիի և չինացի Դինգ Լիրենի հանդիպումը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են միմյանց հետ կապ չունեցող երկու աղբյուր։ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հունվարի 20-ին պաշտոնապես կհայտարարի շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտի անցկացման վայրը։

Անցյալ տարվա հուլիսին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել էր թագի համար պայքարից։ Նորվեգացու մերժումից հետո հանդիպմանը կմասնակցեն հավակնորդների մրցաշարի հաղթող Նեպոմնյաշչին և փոխչեմպիոն Դինգ Լիրենը։

  • Կիսվել: