երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շախմատի ակադեմիայում կանցկացվի ՖԻԴԵ-ի աշխարհի շախմատի արագ թիմային առաջնության ընտրական մրցաշար

Շախմատի ակադեմիայում կանցկացվի ՖԻԴԵ-ի աշխարհի շախմատի արագ թիմային առաջնության ընտրական մրցաշար

Հունիսի 15-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի ՖԻԴԵ-ի աշխարհի շախմատի արագ թիմային առաջնության ընտրական մրցաշարը, հաղորդում է Շախմատի ֆեդերացիան։

Ժամակարգը՝ 15 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները:

Մասնակիցների միջազգային վարկանիշը (ստանդարտ, արագ, կայծակնային) երբևիցե չպետք է գերազանցած լինի 2000-ը:

Մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կնվաճի ուղեգիր մասնակցելու աշխարհի արագ թիմային առաջնությանը (Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվին):

 

  • Կիսվել: