Սեյրան Կիրակոսյանը տուշեով հաղթել և դուրս է եկել եզրափակիչ․ ըմբշամարտի Մ17 ԵԱ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դուրս է եկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը տուշեով հաղթել է բուլղարացի Դենիս Լազարովին։ Կիրակոսյանը պարտվում էր 2-8 հաշվով, սակայն 5 միավորանոց հնարք կատարեց, իսկ հետո մրցակցի թիակները սեղմեց գորգին՝ ստիպելով մրցավարին վաղաժամ ավարտել գոտեմարտը:
Մինչև եզրափակիչ հասնելը Սեյրան Կիրակոսյանը 5-2 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչին և 9-0 հաշվով՝ Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պետրոս Կուրղինյանին:
Հայ ըմբիշը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Իվան Յանկովսկիի հետ: