հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սևյանը պայքարում է մեդալի համար, Արոնյանը հետնապահների թվում է․ U.S. Chess Championship 2022

Սևյանը պայքարում է մեդալի համար, Արոնյանը հետնապահների թվում է․ U.S. Chess Championship 2022

Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայազգի Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները, որոնցում Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են խաղացելհամապատասխանաբար Ուեսլի Սոյի և Ռեյ Ռոբսոնի հետ։
Առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 5,5 միավորով ևս 5 շախմատիստների հետ կիսում է 3-8 տեղերը։ Լևոն Արոնյանը` 12-րդն է 4 միավորով։

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

 

  • Կիսվել: