շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սևիկյանն արդեն մարզում է անցկացրել նոր թիմի հետ

Սևիկյանն արդեն մարզում է անցկացրել նոր թիմի հետ

«Ֆերենցվարոշի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե երբ թիմի նորեկ Էդգար Սևիկյանը կկարողանա իր նորամուտի հանդիպումն անցկացնել ակումբի կազմում։

«Էդգարն արդեն մարզում է անցկացրել թիմի հետ, նա պատրաստվում է։ Մարզիչը կորոշի նրա մասնակցության հարցը հունվարի 21-ին կայանալիք «Մյոլդեի» դեմ ընկերական հանդիպմանը»,- СЭ-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։

Հունվարի 17-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորդից» տեղափոխվեց հունգարական «Ֆերենցվարոշ»։

  • Կիսվել: