ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերբիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել

Սերբիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել

Սերբիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել Կամերունի ընտրանու դեմ խաղում։ MisterChip-ի հաղորդմամբ՝ Սերբիայի հավաքականն աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է երկու գոլ:

Սերբերի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին հաշիվը հավասարեցրել էր Ստրաինյա Պավլովիչը, իսկ երկու րոպե անց երկրորդ գոլը խփել էր Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը:

Հիշեցնենք, որ Սերբիան ու Կամերունն ունեն 1-ական միավոր և բաժանում են G խմբի 3-4-րդ տեղերը: Առաջատարներն են 3-ական միավոր ունեցող Բրազիլիան և Շվեյցարիան, որոնք երկրորդ տուրում այսօր կհանդիպեն միմյանց։ Խաղը կմեկնարկի Հայաստանի Երևանի ժամանակով 20:00-ին:

  • Կիսվել: