կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման

Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը Բելգիայում անցկացված WWRR GM reeks շախմատի շրջանային մրցաշարում լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
 
Սարգիսը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել առաջին հորիզոնականը և 73.6 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։

  • Կիսվել: