ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սամվել Տեր-Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել

Սամվել Տեր-Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

 Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստը զիջել է միայն ամերիկացի գրոսմայստերներ Հիկարու Նակամուրային և Ֆաբիանո Կարուանային, որոնք 9,5 միավորով զբաղեցրել են 1-ին և 2-րդ տեղերը համապատասխանաբար, փոխանցում է armsport-ը։
 
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը «Late Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել էր 9 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: