երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամուել Սևյանը պահպանում է առաջատարի դիրքը. Ջերմուկի մրցաշար

Սամուել Սևյանը պահպանում է առաջատարի դիրքը. Ջերմուկի մրցաշար

Ջերմուկում ավարտին մոտեցող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 7-րդ տուրում ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ ու 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հուշամրցաշարի ավարտից երկու տուր առաջ Սևյանը մեկ միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ Հայկ Մարտիրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, իրանցի Ամին Տաբատաբաեիին և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին:

Մարտիրոսյանը սպիտակներով 41-րդ քայլին պարտության մատնեց 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակող Արթուր Դավթյանին: Հովհաննիսյանը սպիտակներով 30-րդ քայլին հաշտություն կնքեց հնդիկ Նարայանանի հետ: Տաբատաբաեին հաղթեց Յակուբոևին: Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենի և ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Այսօր կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի մրցախաղերը:

  • Կիսվել: