երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամուել Սևյանը Ջերմուկում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

Սամուել Սևյանը Ջերմուկում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը շարունակում է միանձնյա գլխավորել Ջերմուկում ընթացող «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարը:
Այսօր կայացած չորրորդ տուրում Սևյանը ոչ-ոքի խաղաց իրանցի Ամին Թաթաբամիի հետ և վաստակեց երեք միավոր:
 
Սևյանից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստներ՝ հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, Նոդիրբեկ Յակուբոևը (Ուզբեկստան) և Նարայանանը (Հնդկաստան): Չորրորդ տուրում Հովհաննիսյանը սևերով հաղթել է Արթուր Դավթյանին: Նարայանանը ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի, իսկ Յակուբոևը՝ Չեխիայի ներկայացուցիչ Նգուենի հետ:
Նշենք, որ Ջերմուկում մայիսի 3-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ է:

  • Կիսվել: