երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամբիստ Նարեկ Սիմոնյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող

Սամբիստ Նարեկ Սիմոնյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող

Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը մրցագորգը տրամադրվել է կադետներին /14-16 տարեկաններ/:

Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալին արժանացել է 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը՝ եզրափակչում առավելության հասնելով FIAS դրոշի տակ հանդես եկող Իսմայիլ Մախոժևի նկատմամբ:
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաջող ելույթներ են ունեցել և բրոնզե մեդալների արժանացել Սամվել Դանիելյանը /46 կգ /, Անդրե Սարդարյանը /58 կգ/, Գոռ Աղասարյանը /79 կգ/:
 

Գերծանր /+88/ քաշային Դավիթ Բարսեղյանը ևս դուրս է եկել եզրափակիչ և կգոտեմարտի FIAS դրոշի տակ հանդես եկող Դենիս Կուլիգինի հետ:

  • Կիսվել: