Սա հայկական ֆուտբոլի առաջընթացն է և հաղթանակը. Եղիշե Մելիքյան
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը ղազախական «Օրդաբասիի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ Առաջին խաղում էլ «Փյունիկը» Ղազախստանում հաղթել էր 1:0 հաշվով։
Որակավորման փլեյ-օֆֆում «Փյունիկի» մրցակիցը կլինի Սլովենիայի «Ցելիեն», որը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում չհաղթահարեց Իռլանդիայի «Շեմռոք Ռովերսի» արգելքը։
Որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 29-ին։