հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել Բասկետբոլի Հայաստանի թիմի առանցքային խաղացող Դանիել Կիրակոսյանը

Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել Բասկետբոլի Հայաստանի թիմի առանցքային խաղացող Դանիել Կիրակոսյանը

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը մեկնել է Ռումինիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել թիմի առանցքային խաղացող Դանիել Կիրակոսյանը:

Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Ռումինիա են մեկնել հետևյալ խաղացողները.

Նշենք, որ մեր ընտրանին ընդգրկված է B դիվիզիոնի C ենթախմբում որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան հուլիսի 12-ից 21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում:

  • Կիսվել: