կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Անչափ երջանիկ եմ «Նոայի» հաղթանակի համար, պատմական խաղ էր Հայաստանի համար. Ռուի Մոտա

Անչափ երջանիկ եմ «Նոայի» հաղթանակի համար, պատմական խաղ էր Հայաստանի համար. Ռուի Մոտա

Անչափ երջանիկ եմ «Նոայի» հաղթանակի համար, պատմական խաղ էր Հայաստանի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան, որը տրիբունայից հետեւում եւ աջակցում էր իր նախկին թիմին:

«Շնորհավորում եմ այս հաղթանակի կապակցությամբ: Այսօրվա խաղը պատմական էր Հայաստանի համար, պատմական էր նաեւ «Նոայի» համար: Անչափ երջանիկ եմ հաղթանակի համար: Մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ էր: Կարծում եմ՝ այսօր բոլորը երջանիկ էին»,- ասաց Ռուի Մոտան:

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»:  Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեց երեւանյան թիմը։

Հաղթական հանդիպման ավարտին «Նոայի» երկրպագուները շրջապատել էին Ռուի Մոտային եւ լուսանկարվում նրա հետ:

Պորտուգալացի մասնագետը 2025 թ. հունիսի 13-ին է հեռացել «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից եւ գլխավորել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը», որը հեռացրեց նրան անցած տարվա հոկտեմբերին:

  • Կիսվել: