երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզիչ

Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր:

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։

18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Կիսվել: