երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական

Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական

«Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրավեր է ստացել Պորտուգալիայի ազգային հավաքականից՝ մասնակցելու Ազգերի լիգայի շրջանակներում կայանալիք Խորվաթիայի և Շոտլանդիայի ընտրանիների դեմ խաղերին:

 

Նշենք, որ հանդիպումները կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 5-ին և 8-ին՝ Պորտուգալիայում:

 

Ամբողջական հայտացուցակը՝ ստորև․

 

Ռոնալդուն իր նորամուտը Պորտուգալիայի ազգային հավաքականում նշել է 2003 թվականին: 212 խաղում հարձակվողը դարձել է 130 գոլի հեղինակ:

Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: