շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոնալդուն ևս մեկ ռեկորդ է գրանցել․ Նա առաջինն է այդ ցուցանիշով ԱԱ-ների պատմության մեջ

Ռոնալդուն ևս մեկ ռեկորդ է գրանցել․ Նա առաջինն է այդ ցուցանիշով ԱԱ-ների պատմության մեջ

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2022 թվականի Աշխարհի առաջնության առաջին տուրի Գանայի դեմ խաղի լավագույն խաղացող (3-2):

Պորտուգալիայի հավաքականի ավագը խմբային փուլի 1-ին տուրի խաղում բացեց խաղի հաշիվը՝ 65-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։ Այսօրվա խաղում 37-ամյա հարձակվողը ռեկորդ սահմանեց՝ դառնալով պատմության մեջ առաջին խաղացողը, ով գոլ խփեց Աշխարհի հինգ առաջնություններում։

Ռոնալդուն յոթերորդ անգամ է ճանաչվում ԱԱ-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է:

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Աշխարհի առաջնություններում շնորհվում է 2002 թվականից։ Լիոնել Մեսսին և Արյեն Ռոբենը Կրիշտիանուից հետ են մեկ մրցանակով (վեցական մրցանակ):

  • Կիսվել: