չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռոնալդուի նոր ռեկորդը

Ռոնալդուի նոր ռեկորդը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի պոկերի շնորհիվ արտագնա խաղում 4-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» նկատմամբ:

Պորտուգալացի հարձակվողը երկու գոլ խփել է խաղակեսերից յուրաքանչյուրում՝ 40 խաղային րոպեում 4 անգամ աչքի ընկնելով։

Նախորդ անգամ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ խաղում չորս գոլի հեղինակ դարձել էր 2019 թվականի սեպտեմբերին, երբ Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում 5-1 հաշվով հաղթել էր լիտվացիներին: Նաև Ռոնալդուն կարիերայում 61 հեթ-տրիկ է ձևակերպել. 30-ը՝ մինչև 30 տարեկանը, 31-ը՝ դրանից հետո:

Ռոնալդուն ազգային առաջնություններում գոլերի թիվը հասցրեց 503-ի: 311 գոլ նա խփել է Իսպանիայի Լա լիգայում, 103 գոլ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում, 81 գոլ՝ Իտալիայի Ա Սերիայում, 3 գոլ՝ Պորտուգալիայի Պրիմերայում, 5 գոլ՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

  • Կիսվել: