երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ռոման» հեռացրեց Ժոզե Մոուրինյոյին

«Ռոման» հեռացրեց Ժոզե Մոուրինյոյին

«Ռոման» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռանում են ակումբից։ Առաջին թիմի նոր մարզչի մասին տեղեկությունը շուտով կհրապարակվի։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ժոզեին իր ժամանումից ի վեր իր կրքի և նվիրվածության համար: Մենք միշտ հիանալի հիշողություններ կունենանք նրա աշխատանքից, բայց կարծում ենք, որ անհապաղ փոփոխություններն անհրաժեշտ են: Մենք Ժոզեին և նրա անձնակազմին ամենայն բարիք ենք մաղթում ապագայում»,- սեփականատերեր Դեն և Ռայան Ֆրիդկինների խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Մոուրինյուն «Ռոմայում» էր 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2021-22 թթ մրցաշրջանում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ 2022-23 թթ․ մրցաշրջանում թիմը հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Սևիլիային»։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 9-րդ տեղում է՝ 20 խաղում վաստակելած 29 միավոր։ Հունվարի 14-ին թիմը հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել էր «Միլանին»։

  • Կիսվել: