հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոման Բերեզովսկին կլինի «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Ռոման Բերեզովսկին կլինի «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կլինի ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարը մինչև Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի ավարտը: Այս մասին հայտնում է է sport-express-ը։

Նշենք, որ «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը հեռացվել է պաշտոնից: Ակումբը Տոչիլինի ղեկավարությամբ երկրորդ դիվիզիոնից հասել է Պրեմյեր լիգա, սակայն ընթացիկ առաջնության 16 տուրից հետո 13 միավորով վերջին տեղում է։

Բերեզովսկին Տոչիլինի շտաբում դարպասապահների մարզիչն էր։

  • Կիսվել: