շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռոդրին՝ Եվրո-2024-ի լավագույն խաղացող, Յամալը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ռոդրին՝ Եվրո-2024-ի լավագույն խաղացող, Յամալը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա կիսապաշտպան Ռոդրին արժանացավ Գերմանիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

Ռոդրին երրորդ իսպանացին է, որն արժանանում է այս մրցանակին Չավիից (2008) եւ Անդրես Ինիեստայից (2012) հետո։

Մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող ճանաչվեց Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։

Եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը խփեց մեկ գոլ։

Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Անգլիային եւ դարձավ առաջին քառակի չեմպիոնը։

  • Կիսվել: