Ռոբերտո Մարտինես․ Հայաստանը մրցունակ թիմ է եւ էլ ավելի մրցունակ կարող է լինել ապագայում
Հայաստանը մրցունակ թիմ է, բայց այս երկու թիմերի մեջ համեմատություն տանելու կարիք չկա:
Այսպես իր թիմի խոշոր հաշվով հաղթանակը Հայաստանի նկատամբ մեկնաբանեց ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
ԱԱ-2026 ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը տանը 0:5 հաշվով պարտվեց պորտուգալացիներին:
«Հայաստանը մրցունակ թիմ է եւ էլ ավելի մրցունակ կարող է լինել ապագայում:
Հայատանի հավաքականը չէր կոտրվում, փորձում էր արագ գոլերից հետո արագ վերականգնվել եւ գնալ հակագրոհի:
Չէի ցանկանա թիմերի մակարդակների համեմատություններ անել: Իմ թիմն այսօր շատ լավ հանդիպում անցկացրեց: Այս թիմերի մեջ համեմատության կարիք չկա:
Իմ թիմը կատարեց իր առջեւ դրված բոլոր խնդիրները»,- ասաց Ռոբերտո Մարտինեսը:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի թիմը ընտրական մրցաշարի երկրորդ տուրում կընդունի Իռլանդիայի թիմին։
Նյութը՝ sport.news.am-ի:


