հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռոբերտո Ֆիրմինոյի հայրը կյանքից հեռացել է Դուբայում հանգստի ժամանակ

Ռոբերտո Ֆիրմինոյի հայրը կյանքից հեռացել է Դուբայում հանգստի ժամանակ

62 տարեկանում կյանքից հեռացել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հայրը՝ Խոսե Ռոբերտո Կորդեյրո դե Օլիվեյրան, հայտնում է UOL-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը մահացել է Դուբայ կատարած ընտանեկան ուղևորության ժամանակ։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Այժմ նրա ընտանիքը փորձում է կապ հաստատել ԱՄԷ-ում Բրազիլիայի դեսպանատան հետ՝ հանգուցյալի մարմինը  հայրենի քաղաք՝ Մասեիո, վերադարձնելու համար։

Ֆիրմինոն «Լիվերպուլից» Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

  • Կիսվել: