շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոբերտ Սիմոնյանը` սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ռոբերտ Սիմոնյանը` սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Սամբոյի աշխարհի առաջնությունում պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների հիշատակին։
 
Հիշեցնենք՝ Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, այսօր մրցապայքարի երկրորդ օրն է:
 
Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը հոկտեմբերի14-ին մեկնարկեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ այդ մեր մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆ–ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ֆրանսիայից: Վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո: Առավոտից մեկնարկեցին նախնական գոտեմարտերը դեռահասների9-ական և մարտական սամբոյի7 քաշերում:

  • Կիսվել: