երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռեժիսը եւ Մարմենտինին հեռացել են «Փյունիկից»

Ռեժիսը եւ Մարմենտինին հեռացել են «Փյունիկից»

25-ամյա բրազիլացի հարձակվող Ռեժիսը և 29-ամյա բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին հեռացել են «Փյունիկից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլացի ֆուտբոլիստներն այս ամռանը էին միացել «Փյունիկին»:

Գուստավո Մարմենտինին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում, խփել 2 գնդակ և դարձել հոկտեմբերի լավագույն գոլի հեղինակը:

Ռեժիսը մասնակցել է 5 հանդիպման և աչքի ընկել մեկ գոլով:

  • Կիսվել: