երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ռեալը սուպերգավաթային և գավաթային անհաջողություններից հետո հաղթեց Լևանտեին

Ռեալը սուպերգավաթային և գավաթային անհաջողություններից հետո հաղթեց Լևանտեին

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց նախավերջին տեղում ընթացող «Լևանտեի» դարպասը (2-0), գրում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը բացվեց 58-րդ րոպեին, երբ 11-մետրանոց նշակետից դիպուկ հարված կատարեց Կիլիան Մբապեն։ Եվս մեկ գոլ գրանցվեց 65-րդ րոպեին․ Արդա Գյուլերի փոխանցումից հետո Ռաուլ Ասենսիոն գրավեց Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը՝ մեծացնելով տանտերերի առավելությունը։

 

«Սերուցքայինները» վերջին երեք խաղերում տարան իրենց առաջին հաղթանակը, որը նաև առաջինն էր Ալվարո Արբելոայի գլխավորությամբ, և միավորների քանակը հասցրեցին 48-ի։ «Լևանտեն» 14 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին տեղը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

  • Կիսվել: