ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Ռեալը» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

«Ռեալը» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» մադրիդյան դերբիում ընդունեց «Աթլետիկոյին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը վերջնամասում կարմիր քարտ ստացավ։

«Աթլետիկոյից» գոլերը խփեցին նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանն ու արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան։

«Ռեալը» 69 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավոր։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 57 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 52, 11մ, 72, Ֆեդերիկո Վալվերդե, 55 - Ադեմոլա Լուկման, 33, Նաուել Մոլինա, 66

Հեռացում՝ Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ»), 77

  • Կիսվել: