Ռեալը որոշել է փոխել մարզադաշտի անվանումը
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի անվանումը։ Այս մասին հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը:
Աղբյուրի տվյալներով՝ մարզադաշտի անվանումը կպարզեցվի՝ մնալով միայն «Բեռնաբեու»՝ առանց «Սանտյագո»-ի:
Նշվում է, որ անվանափոխությունը կապված է առևտրային պատճառների հետ:
Հիշեցնենք, որ 2019 թվականին սկսվեցին մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեին 2023 թվականի վերջին, սակայն ժամկետները հետաձգվեցին: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցումը կարժենա 1,76 միլիարդ եվրո: Կանխատեսվում է, որ մարզադաշտը շահութաբեր կդառնա մինչև 2053 թվականը: