շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռեալը մտադիր է վերադարձնել իր երեք նախկին սաներին

Ռեալը մտադիր է վերադարձնել իր երեք նախկին սաներին

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է շահավետ պայմաններով թիմ վերադարձնել միանգամից երեք խաղացողի՝ օգտվելով նրանց պայմանագրերում ամրագրված հետգնման իրավունքից։ Այս տեղեկատվությամբ կիսվում է 90min պարբերականը, գրում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» մտադիր են 8 միլիոն եվրոյով ձեռք բերել «Կոմոյի» կենտրոնական պաշտպան Խակոբո Ռամոնին, իսկ նրա թիմակից, հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլաս Պասի տրանսֆերի համար վճարել 9 միլիոն եվրո։ Բացի այդ, իսպանական գրանդը պլանավորում է 10 միլիոն եվրոյի դիմաց թիմ հրավիրել «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպան Չեմա Անդրեսին։

Հատկանշական է, որ նշված երեք խաղացողներն էլ «սերուցքայինների» ակադեմիայի սաներ են, ինչն էլ հենց ակումբին հնարավորություն է տվել նրանց վաճառքի ժամանակ պայմանագրերում ներառել հետգնման արտոնյալ պայմաններ։

  • Կիսվել: