կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Ռեալը» լուրջ կորուuտներով է մոտենում «Վալենսիայի» դեմ խաղին. 4 առանցքային խաղացող բաց կթողնի հանդիպումը

«Ռեալը» լուրջ կորուuտներով է մոտենում «Վալենսիայի» դեմ խաղին. 4 առանցքային խաղացող բաց կթողնի հանդիպումը

Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է Իսպանիայի առաջնության շրջանակներում «Վալենսիայի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը։ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ստիպված կլինի կազմը ձևավորել առանց չորս առանցքային ֆուտբոլիստների։

Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր AS պարբերականը, հանդիպումը հաստատապես բաց կթողնի բրազիլացի հարձակվող Վինիսիուսը, որը որակազրկված է դեղին քարտերի սահմանաչափը սպառելու պատճառով։ Բացի այդ, մադրիդցիների մարզչական շտաբը չի կարող հույս դնել վնասվածքներ ունեցող Ջուդ Բելինգեմի, Էդեր Միլիտաոյի և Ռոդրիգոյի վրա։

Միաժամանակ, Արբելոան կարող է հույս դնել Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի, Անտոնիո Ռուդիգերի և Ֆերլան Մենդիի վրա, որոնք կազմ են վերադարձել։

«Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։

  • Կիսվել: