շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին

Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին

Foundación Real Madrid-ի, International Football Camps-ի և Eurosoccer Trips-ի պայմանավորվածության համաձայն՝ այս ամառ  Հայաստանում առաջին անգամ կկայանա Մադրիդի «Ռեալի» միջազգային հավաքը: 

Այս մասին ArmSport.am հետ զրույցում պատմել է Հայաստանի երիտասարդական հավաքականի, «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») ու «Արարատի» նախկին հարձակվող Գևորգ Կարապետյանը, որը նաև հավաքի կազմակերպիչներից և գլխավոր «մեղավորներից» մեկն է:

5-օրյա երևանյան հավաքից հետո լավագույնները կմեկնեն Մադրիդ

Կարապետյանի խոսքով՝ հավաքը կկայանա 2024 թվականի հուլիսի 3-7-ը Ավանի ակադեմիայում: Foundación Real Madrid-ի Clinics հավաքի շրջանակում «Ռեալի» ակադեմիայի իսպանացի մարզիչները 5 օր շարունակ կկոորդինացնեն հավաքը և կընտրեն լավագույններին, որոնք այնուհետև մեկշաբաթյա մարզումային հավաքի կմասնակցեն արդեն Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում:

«Ես և Արթուր Մինասյանը (խմբ. — Երևանի «Արարատի» լեգենդար ավագ, նախկին գործադիր տնօրեն) 2017 թվականին Լոս Անջելեսում հիմնեցինք մեր մանկապատանեկան ակադեմիան, որը կոչվում է LA International FC: 2019 թվականին Լոս-Անջելեսում առաջին անգամ անցկացվելու էր Real Madrid Foundation Clinic (ֆուտբոլային հավաք), որի հետ համագործակցում էր Euro Soccer Trips-ը:

 

  • Կիսվել: