հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ծանրամարտի առաջնության մրցումներում հաղթող է ճանաչվել հայուհին

ՌԴ ծանրամարտի առաջնության մրցումներում հաղթող է ճանաչվել հայուհին

Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումներ՝ երիտասարդ մարզիկների շրջանում, որոտեղ հաջող ելույթ է ունեցել Կուրգանի մարզը ներկայացնող Ռիմա Մնացականյանը, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Նշվում է, որ Մնացականյանը հաղթող է ճանաչվել 47 կգ քաշային կարգում՝ ուղեգիր շահելով դեպի Չեխիայում անցկացվելիք Աշխարհի առաջնություն:

Նա նաև արծաթե մեդալ է շահել դասական հրում վարժության մրցումներում՝ իրավունք ստանալով Ռուսաստանը ներկայացնել Լատվիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Մրցումներին մասնակցել են 650 մարզիկներ Ռուսաստանի 66 շրջաններից:

  • Կիսվել: